Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Azadlıq («Ազատություն») թերթի խմբագրությունը կրկին նամակ է ստացել «Ադրբեջան» հրատարակչատան ղեկավարությունից, որում զգուշացվում է թերթի թողարկման դադարեցման հնարավորության մասին, եթե նա իր պարտքերը չմարի մինչև հունիսի 27-ը: Այս մասին նշված է Azadlıq թերթի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հունիսի 1-ի դրությամբ թերթի պարտքը կազմում է 18.726 մանաթ (1 դոլարը համարժեք է 1.5 մանաթի), որից 17.662 մանաթը կազմում են տպագրման, իսկ 1064 մանաթը՝ կոմունալ ծախսերը:
Ընդգծվում է, որ Azadlıq թերթն արդեն մի քանի տարի է՝ գտնվում է ֆինանսական բարդ իրավիճակում և չի կարողանում գումարներ ստանալ պետական ընկերություններից, ինչը թերթի խմբագրակազմի կարծիքով՝ արվում է գիտակցաբար՝ տնտեսապես թերթին խեղդելու համար:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը