Երբ հրահանգ լինի Մոսկվայից

Միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը չընդգրկվեց ԱԺ արտահերթի օրակարգում: ՀՀԿ-ն չի մանրամասնում, թե երբ փաստաթուղթը կդրվի քննարկման․ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, թե համաձայնագիրն արտահերթ նիստում չհայտնվեց, քանի որ Հայաստանը հրատապության խնդիր չի դրել: «Ձեր հետաքրքրություններն ա եղել պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա խնդիր․․․ Չի եղել նման խնդիր դրված: Ժամկետները որոշում ենք մենք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք», - ասաց նա: Ակնկալվում է, որ երկկողմ այս համաձայնագիրն արդեն առաջիկա շաբաթներին քվեարկության կդրվի Ռուսաստանի Պետդումայում։ Վահրամ Բաղդասարյանը այստեղ արտառոց բան չի տեսնում՝ վստահեցնելով, թե միացյալ ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը․ - «Թող քննարկեն․․․ Մի պետություն Ռուսաստանն է, մի պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը»: Պարզ է, որ Հայաստանում համաձայնագիրը օրակարգում կհայտնվի ու կհաստատվի, երբ Հանրապետականը նման հրահանգ լինի Մոսկվայից: Դժվար է ասել, թե իշխանության շրջանակներում գիտակցել են ՀՕՊ համակարգի վտանգավորության մասին, թե պարզապես ժամանակի երկարաձգումը կապված է Մոսկվայի հետ: Եթե համաձայնագիրը Հայաստանյան ՀՕՊ ուժերին բաժանելու է ԼՂ հակաօդային պաշտպանության համակարգից, ապա պետք է հասկանալ, թե ինչ վտանգներ է դա իր մեջ պարունակում նախևառաջ Արցախի անվտանգության համար:  Փաստացի այս համաձայնագրի կիրառմամբ Հայաստանն ու Արցախը հայտնվելու են անվտանգության տարբեր համակարգերում: Բացի այդ, ակնհայտ է, որ ավելացնում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում։ Համաձայնագիրն ինքնին արդեն ենթադրում է իշխանության որոշակի զիջում։ Բանն այն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ պրոբլեմատիկ փուլերում ՌԴ-ն կարող է ընդդեմ Հայաստանի որոշումներ կայացնել։ Այլ կերպ ասած` ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում, ու սա մտահոգիչ է, մասնավորապես ապրիլյան զարգացումներից հետո։ ՈՒ, եթե հաշվի առնենք Ադրբեջանից հնարավոր ագրեսիայի հավանականությունը, ապա նախ հարց է, թե Հայաստանի դաշնակից Ռուսաստանը իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին է պաշտպանելու, թե՞ Արցախի հայերի: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am