Պուտինի հետ հարաբերություններն ու 3000թ. ԵՄ-ին` Թուրքիայի անդամակցությունը

Քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Անկարան ուսումնասիրում է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը պատասխանելու հնարավոր գործողությունները. «Մենք չենք կարող անտարբեր գտնվել դրան: Տարվում են հնարավորության սահմաններում աշխատանքներ՝ այդ որոշումը չեղյալ հայտարարելու համար, ուսումնասիրվում են, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»: Մինչ Անկարան մտածում է Բունդեսթագի որոշմանը հակադարձելու ուղղությամբ, Թուրքիա-Արևմուտք փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Իսկ Էրդողանը կրկին կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է զիջումների գնալ Անկարային, որպեսզի պահպանի դեպի Եվրոպա միգրացիոն հոսքը զսպելու ԵՄ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև կնքված գործարքը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է The Daily Telegraph-ը: Պարբերականը վկայություններ է բերում Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի կողմից ԱԳՆ ուղարկված դիվանագիտական փոստից: «Չնայած հրապարակային կոշտ դիրքորոշմանը, կան ակնարկներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ծայրահեղ իրավիճակում գերմանացիները կգնան ավելի մեծ փոխզիջումների, որպեսզի պահպանեն ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնությունը»,- նշել է բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: «Մերկելը սկսել է նկարագրել գործարքը` օգտագործելով հումանիտար տերմինաբանություն, որպեսզի ընդդիմությանը հակազդի իրավապաշտպանների կողմից: Այստեղի պաշտոնյաները հետնաբեմային մակարդակով հակաահաբեկչական օրենսդրության հարցում որոշակի հետաքրքրվածություն են ցուցադրել փոխզիջումային ձևակերպումների օգտագործմանը»,- ասված է Վուդի հեռագրում: Դրանով դիվանագետը արտահայտել է իր անհանգստությունն այն առթիվ, որ հնարավոր է Թուրքիայի տարածքում մարդու իրավունքների պահպանման հարցում Անկարան կարողանա ցածրացնել իր պարտավորությունների սանդղակը: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ակնկալում է, որ վիզային ռեժիմի վերացման շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները կշարունակվեն առնվազն մինչև հոկտեմբեր: Տուսկն ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները կարող են չեղյալ հայտարարվել միայն այն ժամանակ, երբ այդ երկիրը կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ առանց որևէ բացառության. «Բանակցություններն ըստ ամենայնի կտևեն մինչև հոկտեմբեր, սակայն մենք մշտապես մոտենում ենք»: Երբ Տուսկին հարցրել են, թե Թուրքիան, երբ կարող է դառնալ ԵՄ անդամ, նա պատասխանել է՝ ոչ ներկայիս վիճակով: Թուրքիայի նախագահ Էրդողանը արձագանքել ԵՄ-ի հետ հարաբերություններին և պատասխանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը հայտարարել էր, թե ներկայիս տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 3000 թվականից ոչ շուտ. «Թող ոչ ոք չստուգի մեր համբերությունը: Հավատում եմ, որ մեր կառավարությունն անհրաժեշտ պատասխան կտա այդ հայտարարությանը: Գործընթացը սկսվել է 1963-ին, այժմ 2016 թվականն է: Անցել է 53 տարի: Մինչև ե՞րբ  սա կշարունակվի: Մենք մեր կառավարության հետ միասին պետք է բոլորս պատասխան տանք այս ամենին: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ուղեկցվեն մեր պատվավոր դիրքորոշման ու ազգային շահերի պահպանմամբ: Այդ դիրքորոշումը երբևէ չպետք է տուժի: Թուրքիան շարքային ազգային պետություն չէ»: Մինչդեռ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որը հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունդեսթագին ներկայացրած Օզդեմիրը հայտարարել է, որ արյան թեստ է անցել, և պարզվել է, որ աշխարհի քաղաքացի է: Օզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռ կան նման վարքով պետության ղեկավարներ, և կարծիք է հայտնել, որ քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ: Օզդեմիրն ընդգծել է, որ իրենք առարկում են Թուրքիայում իթթիհատականների հերոսացմանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում գտնվել են բարեխիղճ նահանգապետեր ու մուսուլմաններ, որոնք փրկել են հայերին: Խոսելով իրենց հասցեագրված սպառնալիքների մասին՝ Օզդեմիրը հայտարարել է, որ երկու անգամ է, որ իրեն թիկնապահներ են տրամադրվել, և երկու դեպքում էլ դա եղել է թուրքերի պատճառով: Նա ընդգծել է, որ առաջին դեպքը գրանցվել է 1994 թվականից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ երկրորդ դեպքը՝ ներկայումս, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Էրդողանը հիշեցնում է` «Պուտինի հետ մեր բարեկամությունը հենված է եղել փոխադարձ շահերի վրա» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հիասթափություն է հայտնել, որ իրեն չի հաջողվել «օրինակելի» հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հետ: «Պարոն Պուտինի հետ մեր բարեկամությունը հենված է եղել փոխադարձ շահերի վրա և գտնվել է շատ բարձր մակարդակի վրա»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Անկարան 2015 թվականի նոյեմբերին խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը: Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում տհաճության մեկ պատճառն էլ Սիրիայի հակամարտությունն է: Էրդողանը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ առևտրի ծավալը եղել է ավելի մեծ, քան ԱՄՆ-ի դեպքում, և որ իրենք նպատակադրվել էին դա հասցնել տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի. «Հուսով ենք, որ մենք շուտով կվերականգնենք մեր հարաբերությունները և էլ ավելի մեծ թափով կվերադառնանք այդ հին օրերին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումից, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ դարձավ Բարաք Օբաման: «Մենք հույսեր էինք փայփայում, երբ նախագահ դառնալուց հետո Օբաման, որպես իր առաջին արտասահմանյան այցի վայր, ընտրեց Թուրքիան: Դժբախտաբար, մեր սպասելիքները չարդարացան, և վատթարացավ երկու երկրների արտաքին քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը»,- ասել է Էրդողանը: Ի դեպ, Անկարան փոխել է մի շարք երկրներում ու միջազգային կառույցներում իր դեսպաններին: Թուրքիայի ԱԳՆ-ի որոշման համաձայն` փոխվել է նաև Ադրբեջանում երկրի դեսպանը: Իսմայիլ Ալփեր Ջոշքունին փոխարինել է Էրքան Օզորալը, ով Թուրքիայի ԱԳՆ-ում աշխատել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ: Փոփոխություններն առնչվել են նաև այն երկրներին, որոնց հետ Թուրքիան ունի արտաքին քաղաքական խնդիրներ: Դա, մասնավորապես վերաբերում է Գերմանիային ու Ռուսաստանին: Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո խորհրդակցության նպատակով Բեռլինից Թուրքիա հետ կանչված դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինել է Աֆրիկայում երկկողմ քաղաքական կապերի ու գործերի վարչության պետի տեղակալ Ալի Քամալ Այդինը: Պաշտոնանկ է արվել նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Նրա տեղում նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիպ Դիրիոզը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am