Ճապոնացի մասնագետներն առաջին անգամ քաղցկեղային հիվանդությունների առանձին տեսակների ախտորոշման մեթոդ են մշակել մեզի անալիզի օգնությամբ: Այս մասին հայտնել է Hitachi ընկերությունը, որը Sumitomo կորպորացիայի հետ համատեղ կատարում է այդ հետազոտությունը: «Գիտափորձերի ընթացքում մեզ հաջողվեց առանձնացնել մեզի պարունակած 1300 նյութերից տասը, ներառյալ շաքարն ու լիպիդները, որոնց շնորհիվ կարելի է որոշել քաղցկեղի առկայությունը՝ համեմատելով հիվանդ եւ առողջ մարդու անալիզները»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ախտորոշման մեթոդները կիրառելի են կրծքի եւ հաստ աղու քաղցկեղով հիվանդների համար: Առաջին հետազոտությանը մասնակցել է 30 մարդ: Մոտ ժամանակներս Hitachi-ն եւ Sumitomo-ն մի քանի բուժհիմնարկների աջակցությամբ կրկնական գիտափորձ կանցկացնեն 200 մարդու մասնակցությամբ:
Ճապոնացի գիտնականներն այն կարծիքին են, որ ախտորոշման այս մեթոդը առավել դյուրինն է հիվանդների համար՝ արյան անալիզների, ֆլյուրոգրաֆիայի կամ ռենտգենի համեմատությամբ: Մի քանի տարուց նրանք հույս ունեն այն ներդնել ամբողջ երկրում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը