RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ը Վրաստանին ոչ վիզային ռեժիմ հատկացնելու հարցը կլուծի մինչև տարեվերջ:
«Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչները հստակ հայտարարում են, որ Վրաստանը բարեխղճորեն կատարել է բոլոր պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացում ստանալու համար:
Հուսով ենք, և կա հավանականություն, որ այդ հարցը կլուծվի մինչև սեպտեմբեր: Իսկ եթե չլինի սեպտեմբերին, ապա մեզ կտան 100 տոկոսանոց երաշխիք, որ դա տեղի կունենա ամենաուշը տարեվերջին»:
Նա ընդգծել է, որ չկա որևէ սուբյեկտիվ գործոն` բացառությամբ Եվրոպայի խնդիրների, որոնք ազդում են այդ գործընթացի վրա. «Այսպես թե այնպես Վրաստանն արժանի է դրան, և մեր քաղաքացիներն ամեն դեպքում հնարավորություն կստանան ազատորեն շրջել Եվրոպայում»:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը