Մոսին շարունակելու է հին ավանդույթները

Շաբաթներ առաջ Մովսես Հակոբյանի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնում նշանակումը ենթադրում էր, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է ի դեմս <<նոր մարդու>> բարեփոխել, առողջացնել խնդրահարույց ոլորտը: Գաղտնիք չէ, որ բանակում թույլ տրված ապօրինությունների, յուրացումների, ատկատների, բանակի փողը գրպանելու առյուծի բաժինը հենց այս ոլորտում է կատարվում՝ կեղծ պետգնումների, յուրայինների՝ մեծ տենդերները շահելու հնարավորությունների տակ հսկայական կոռուպցիա է թաքնված։ Զինուժի կառավարումը, ի վերջո, ենթադրում է ոչ միայն զուտ ռազմական, այլ նաեւ տնտեսական խնդիրնրեր, զինված ուժերի ռեսուրսային բազայի արդյունավետ տնօրինում, ինչի բացակայության պատճառով, փաստորեն,ազատվեց Հակոբյանի նախորդը՝Ալիկ Միրզաբեկյանը: Տարիներ շարունակ մամուլում հայտնված տեղեկությունները՝ բանակի մատակարարման, գնումների կասկածելի գործընթացի վերաբերյալ համառորեն անտեսվում էին, սակայն ապրիլյան պատերազմից հետո այլեւս անհնար էր: Մովսես Հակոբյանի նշանակումը կարարծես թե պայմանավորված էր այս հանգամանքով, Արցախից Երեւան տեղափոխված պաշտոնյան այստեղ «նոր մարդ» է ընկալվում եւ կաշկանդված չի լինի արդեն հաստատված որոշակի սխեմաներով: Սակայն ՊՆ-ում հունիսի 10-ին մատակարարների հետ հանդիպումը կարելի է ասել լակմուսի թուղթ դարձավ Հակոբյանի համար ու պարզվեց, որ վերջինն ընդունակ չէ անգամ լսելու մատակարարների առաջարկները, նրանց օբյեկտիվ քննադատությունները: Հակոբյանը իրենց պահել է այնպես, որից հասկանալի է դարձել, որ շարունակվելու են <<հին ավանդույթները>> ու մատակարարները չեն, որ պիտի խորհուրդ տան Հակոբյանին: Թեպետ Մոսին մատակարարներին հավաքել է մի հարկի տակ, որպեսզի տպավորություն ստեղծի, որ այսուհետ ՊՆ գնումների համակարգում ստվերային երեւույթները՝ մեկ աղբյուրից գնումները, հովանավորչությունը ՊՆ ղեկավարության կողմից եւ այլ բացթողումներ բացառվելու են։ «Այս օրերին ես շատ եմ լսել մատակարարներից՝ ոնց ասել են, տենց ենք արել, հիմա էլ ոնց կասեք՝ տենց կանենք։ Այդ բառակապակցությունն ինձ մոտ չօգտագործեք, դա ինձ համար վիրավորական է, ես ամեն ինչ անելու եմ օրենքի սահմաններում»,- վստահեցրել է Մովսես Հակոբյանը, սակայն մարդկանց չլսելու անթաքույց ցանկությամբ ցույց տվել, որ ինքն է լինելու դրության տերը ու լինեելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Պաշտպանության նախարարության գնումների գործընթացից։ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրենը մի օրինակ է բերում. նախարարությունն իրենց խորհուրդ է տվել դեղերի տեխնիկական բնութագրերը ներկայացնելիս նշել պիտանելիության ժամկետը, բայց հենց այդ պատճառով էլ իրենց հեռացրել են մրցույթի մասնակիցների ցանկից։ «Անհեթեթություն է, աբսուրդ է, ասել են՝ պիտանելիության ժամկետը մեզ ներկայացրեք, որ տեսնենք՝ մեզ բավարարո՞ւմ է, թե՝ չէ, ներկայացրել ենք, ասում են իրավունք չունեիք ներկայացնելու»,- նշում է Վահե Վարսանյանը։Ընկերության ներկայացուցիչը Մովսես Հակոբյանին տեղեկացնում է, որ «Վագա Ֆարմը» դեղեր է մատակարարել նախարարությանը, սակայն գումարներն այդպես էլ չի վճարվել։Վահե Վարսանյանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել իրավիճակը։ Ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Դու մեզ խորհուրդներ մի տուր»։ Վարսանյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ դու-ով իմ հետ չխոսաս»։ Հակոբյանն ընդունեց նկատողությունը և հարցին լուծում առաջարկեց. «Ներողություն եմ խնդրում, մեզ խորհուրդներ մի տվեք, եթե կա խնդիր, կդիմեք, ես Ձեզ կպատասխանեմ»։ Քաղաքացու հետ պատճաշ շփվելու անկարողությամբ աչքի ընկած գեներալն օրեր անց սրբագրել է իրեն՝ ասելով, թե ինքը ներողություն է խնդրել տվյալ քաղաքացուց եւ ամեն ինչ նորմալ է, սակայն սա թերեւս այն դեպքն է, երբ ներողություն խնդրելով եւ PR անելով հնարավոր չէ բանակ պահ, պաշտպանություն իրականացնել: Իսկ որ Հակոբյանը փորձառու եւ իր գործին գիտակ ռազմական պաշտոնյա է, դրանում որեւէ մեկը չի կարող կասկածել: Սակայն որքան մեծ է Հակոբյանի ավանդը ռազմական գործում ու նա զինվորական այն պաշոնյաներից է, որը լավ գիտե իր աշխատանքը, այդուհանդերձ Հակոբյանն այն արտոնյալ պաշտոնյաներից է, որի ահռելի հսկայական ունեցվածքի մասին մամուլը հաճախ է անդրադարձ կատարում,իսկ նման պաշտոնյան չի կարող օրինավոր ճանապարհով առաջ ընթանալ, քանիզի ինքնը բարձունքներ նվաճել է ոչ օրինական աշխատանքի միջոցով: Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am