Հայաստանը դեռ պետք է ապացուցի

Հայ-ռուսական հարաբերությունները թեւակոխել են մի փուլ, որն անկեղծ զարմանք է հարուցում։ Հայաստանը, փաստորեն , այնքան է կորցրել ինքնուրույնությունն ու սուվերենությունը, որ Երեւանում մի արձանի տեղադրման համար պարտավոր է հաշվետու լինել Ռուսաստանին։ Օրերս ինչպես հայտնի է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում հուշարձան տեղադրվել ի պատիվ Գարեգին Նժդեհի։ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում հանդիսավոր կերպով բացվեց մայիսի 28-ին Զախարովան նշել է, որ այս թեմային անդրադառնում է, քանի որ ստացվել են բազմաթիվ հարցեր, թե ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ: «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», - ընդգծել է Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման հարցում Երևանի պաշտոնական դիրքորոշման ցուցիչը Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին՝ որպես բոլորի համար ընդհանուր Հաղթանակի օրվա: Հայաստանը նաև հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի համահեղինակ երկիր, հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձևին: Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհը, ում գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը, կասկածվել է նացիստական Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ և 1944 թվականին խորհրդային ուժերի՝ Բուլղարիա մտնելուց հետո ձերբակալվել, այնուհետև դատապարտվել 25 տարվա ազատազրկման և մահացել բանտում: Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ. մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեակավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ռուսական կողմի արձագանքին: ՌԴ ԱԳՆ խոսակի հայտարարությանն անդրադառնալով՝ Բաղդասարյանն ասաց. «Մենք դրա հետ կապված բազմիցս պատասխանել ենք, մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, ով է Նժդեհը հայ ժողովրդի համար: Ես չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց և այլն: Դրա համար մենք արդեն հորդորել ենք և արդեն նյութերը պատրաստում ենք, որպեսզի մեր ռուս առանձին գործըկերներն ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը և հասկանան, թե Նժդեհի կարևորությունն ինչքան է եղել հայ ժողովրդի համար»: Հնարավո՞ր է ռուսական կողմի ճնշմամբ հայկական կողմը ապամոնտաժի Նժդեհի արձանը,հարցին նա պատասխանեց. «Դուք հարցեր եք տալիս, որի պատասխանը, գիտեք, ոչ է և անհնարին»: Իհարկե, Բաղդասարյանի պատասխաններից հետո դժվար է հավատալ նրա հավաստիացումներին, թե բացառվում է արձանի ապամոնտաժումը։ Ի վերջո, փաստ է, որ Հայաստանը հասել է մի վիճակի, երբ արձան դնելու համար էլ պարտավոր է զեկուցել, ինչպես Բաղդասարյանն է ասում՝ «նյութեր» ուղարկել Ռուսաստանին՝ ապացուցելու համար, որ Նժդեհը նացիստ չէ։ Ստացվում է, որ Հայաստանը դարձել է Ռուսաստանի գուբերնիան, որտեղ ցանկացած ամենաերկրորդական թվացող հարցն այսուհետ պետք է լուծվի բացառապես Ռուսաստանի ցանկությամբ ու կամքով։ Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am