Առաջին նվերը Մոսկվային` քառօրյա պատերազմից հետո

  ԵԱՀԿ Մինսկի ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին: «Թեև մենք ներկայումս չենք տիրապետում հանդիպման մանրամասներին, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին»,- ասել է ամերիկացի համանախագահը և հույս հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ ապրիլի սկզբին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս քվոն անընդունելի է: Անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Բյուլբյուլօղլուն հիշեցրել է, որ այդ հանդիպման ժամանակ նախագահները համաձայնեցրել են հունիսին հերթական բանակցություններ անցկացնելը: «Հանդիպման վայրի մասին եղել են տարբեր առաջարկներ: Երեկ ՌԴ ԱԳՆ կայքը տեղեկատվություն տարածեց, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, սակայն հետո այդ հատվածը հեռացվեց անհայտ պատճառներով: Ես լիազորված չեմ խոսելու հանդիպման անցկացման տեղի ու ժամանակի մասին, սակայն կարծում եմ, որ դա տեղի կունենա հունիսին: Այդ հանդիպումը մեծ կարևորություն ունի մեզ համար: Հանդիպման ժամանակ կհստակեցվեն ապագա քայլերի վեկտորները՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- ասել է նա: Օրերս, ինչպես հայտնի է, ՌԴ ԱԳՆ տեղեկություն հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում կարող է տեղի ունենալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում: Հաղորդվել էր, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այդ հարցը քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի հետ: Սակայն քիչ անց Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնելու վերաբերյալ տեղեկությունը հանվեց ՌԴ ԱԳՆ-ի կայքից: Ռուսական կողմն ակնհայտորեն դիտարկվում է նման հանդիպման անցկացման հնարավորությունը, հավանաբար, կողմերի համաձայնությանն են փորձում հասնել: Մոսկվան, գուցե, փորձում է, հնարավորինս «արդյունավետ» հանդիպում կազմակերպել` իր աջակցությամբ: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մենք չենք բացառում, որ տեղի կունենա նման հանդիպում»,- ասել է նա: Պեսկովը խոստացել է տեղեկատվություն տրամադրել, եթե լինի վերջնական հաստատում: Այսպիսով, հունիսի վերջին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Ռուսաստանում: Արևմուտքը թերևս, կարող է իր համաձայնությունը տալ Ռուսաստանի սահմաններում եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ, սակայն իր առաջարկներով, պահանջներով ու օրակարգով: Ի դեպ, դա կլինի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մոսկվայի կազմակերպած առաջին հանդիպումը` բավական ընդմիջումից հետո: Եռակողմ հանդիպումների ձևաչափը վերականգնվո՞ւմ է, թե՞ դա կլինի ընդամենը հանդիպում` հանդիպման համար, ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am