Մոգերինին հաստատել է
Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս-Յորգ Հաբերը հեռանում է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Այս տեղեկությունը հաստատել է նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սակայն հրաժարվել է անվանել Հաբերի հրաժարականի պատճառը՝ հայտնելով, որ Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը մոտ ժամանակներս կնշանակվի: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԵՄ դեսպանն ավելի վաղ քննադատել էր ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների մասին համաձայնագրի իրականացման ընթացքը: Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ էր հրավիրել Հաբերին՝ իր վրդովմունքը հայտնելու մամուլի ասուլիսի ժամանակ նրա ելույթների կապակցությամբ:
