Կրակոցներ փախստականների կացարանում.2 մարդ է տուժել
Գերմանական Լինգեն քաղաքում պնևմատիկ զենքից կրակել են փախստականների ճամբարի ուղղությամբ, հայտնում է «РИАНовости»-ն: Ճամբարի 2 բնակիչ թեթև վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվել: Իրավապահները կասկածում են 21-ամյա գերմանացու: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ ոստիկանությունը զենք-զինամթերք է առգրավել:
