Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Գերանբոյի շրջանում հատուկ գործողության ժամանակ ձերբակալել են պաշտոնյաների, որոնք զբաղվում էին ոսկու ապօրինի որոնումներով եւ հանքահանմամբ։
AzNews.az–ի տեղեկություններով՝ մի խումբ մարդիկ, որոնց մեծ մասը՝ պաշտոնյաներ, Ոսկյա Կուրգան կոչվող վայրում զբաղվում էին ոսկու ապօրինի որոնումներով։ Հատկանշական է, որ այդ տարածքը, որը գտնվում է Թափգարագոյունլու գյուղի մոտ, նախքան ապրիլյան իրադարձությունները չեզոք գոտի էր հայկական եւ ադրբեջանական զորքերի միջեւ։ «Ապրիլյան մարտերից հետո այդ տարածքը հայտնվել էր տեղի պաշտոնյաների ուշադրության կենտրոնում, որոնք ոսկի գտնելու համար ծանր տեխնիկայով հորատում էին տարածքը»,– ասել է գործակալության աղբյուրը։
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են Գերանբոյի շրջանի գործադիր մարմնի ղեկավարի օգնական Ֆուադ Ալիեւը, Ճանապարհային վարչության պետի տեղակալ Միսիր Ալեքպերովը եւ այլք։
ՊԱԾ–ից դեռ չեն մեկնաբանել Գերանբոյի շրջանում հատուկ գործողությունների փաստը։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը