Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ իրենք խոսում են Գերմանիայի պատասխանատվության մասին, և դա ոչ ոք արգելել չի կարող։ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Ջեմ Օզդեմիրը գերմանական Առաջին ալիքի եթերում խոսել է իր ստացած սպառնալիքների մասին, գրում է «Ակօս»-ը։
«Ցավոք, բոլոր ազգերի մեջ էլ ծայրահեղականներ կան, սակայն կարևորը նրանց առաջ չընկրկելն է»,-ասել է Օզդեմիրը։
«Զայրույթով կամ անպատկառ հայտարարություններ անողները որոշման տեքստը չեն կարդացել և ինձ էլ չեն լսել։ Մենք Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, ոչ ոք դա արգելել չի կարող՝ անգամ Թուրքիայի նախագահը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական արմատներով պատգամավորների դեմ սպառնալիքներն ավելացել էին, ինչից հետո ոստիկանությունը նրանց թիկնազոր էր տրամադրել։
Օզդեմիրը պատմել է, որ իր գործունեության ընթացքում իրեն երկրորդ անգամ են թիկնապահ տրամադրում. երկու դեպքն էլ Թուրքիայի հետ է կապված եղել։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը