Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինը որպես հարձակման թիրախ դիտարկել է Walt Disney World զվարճանքների պարկը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի նույն քաղաքում: Այս մասին People պարբերականին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Նրանց տեղեկատվությամբ՝ հանցագործի կինը՝ Նուր Զահի Սալմանը, հայտնել է, որ իր ամուսինը հետախուզել է տեղանքը այս տարվա ապրիլին միասին Disney Springs պարկ այցելելիս: Կինը խոստովանել է, որ Մատինը դիտարկել է այդ վայրը որպես ահաբեկչության վայր՝ Pulse գեյ-ակումբի հետ միասին:
Պարբերականը նշում է, որ ի տարբերություն Walt Disney World-ի մեջ մտնող այլ պարկերի՝ Disney Springs-ում անվտանգությունը չի ստուգում այցելուների պայուսակները: Մուտքի մոտ բացակայում են նաև մետաղե դետեկտորները:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը