Ո՞վ է պատասխան տալու, որ Բուդաղյանը մոտ մեկ տարի անազատության մեջ մնաց

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝Լիսկայի, դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, Բուդաղյանն այսօր ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ անցյալ տարվա մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա, որում այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Նախ գործը քննում էր Քննչական կոմիտեն, հետո գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց,ապա գործն ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք: Բուդաղյանը կալանավորվեց մահափորձը պատվիրելու, Հենրիկ Ավագյանը՝ այն իրականացնելու, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը՝ մահափորձին աջակցելու մեղադրանքներով։Արա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։ Արա Բուդաղյանի ձերբակալությունն եւ առհասարակ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձը աբսուրդի ժանրից էին; Նախ քչերն էին հավատում, որ մահափորձ է իրականացվել, դրանից բացի առնվազն տարակուսելի էր, որ Լիսկայի ավտոմեքենան հիմնովին վնասվել էր, բայց նրա մազն անգամ չէր թեքվել: Կասկածներն այն ուղղությամբ էին, որ մարզպետն ինքն է սարքել այդ մահափորձը, այնուհետեւ սլաքներն ուղղել Բուդաղյանների ուղղությամբ, որպեսզի ցույց տա, որ ինքը Բուդաղյանների թիրախում է, որ Բուդաղյանները հարցերը լուծում են սպանությամբ եւ այլն: Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը որդու կալանավորման ընթացքում անընդհատ պնդում էր, որ առաջադրված մեղադրանքը «լրիվ անհիմն է», և ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու են հենց իր որդուն կասկածում այդ հանցագործության մեջ։ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքել էր կալանքի որոշումը, Վերաքննիչ դատարանը, սակայն: Էմիլ Բուդաղյանը քննչական մարմիններին ու իշխանություններին հորդորում էր «մարդ լինել» և դադարեցնել իրենց ընտանիքի նկատմամբ շարունակվող հետապնդումը: Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում էր այս ընթացքում, մինչդեռ ԱԱԾ-ի քննիչները չէին կարողանում ապացուցել նրա կապը մահափորձի հետ: Արդյունքում Արա Բուդաղյանը առանց պատճառի 11 ամիս անցկացրեց անազատության մեջ: Ուշագրավը թերեւս Բուդաղյանի արդարացման հետ Սուրիկ Խաչատրյանի հիվանդության պատճառով երկիրը լքելու համընկնումն է:  Սուրիկ Խաչատրյանը, հավանաբար, իմանալով, որ Բուդաղյանին ազատ են արձակելու, որոշել է իր գլխի ճարը տեսնել. հիվանդացել է ու լքել երկիրը: Ի վերջո, պետք է մեկը պատասխան տա, թե ինչու են մարդուն առանց պատճառի մոտ մեկ տարի փակի տակ պահել: Հատկապես  մի դեպի համար, որը սկզբից կասկածելի էր թվում ու բոլորն էին վստահ, որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ է կազմակերպել: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am