Գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը գրել էր, որ Գերմանիայի ոստիկանությունը կապահովի Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը, քանի որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքները չեն դադարում:
Բեռլինի ոստիկանությունը, Դաշնային խորհրդարանի ոստիկանությունն ու դաշնային անվտանգության ծառայությունը խնդրի վերաբերյալ որոշում են կայացրել պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ավելացվել է Ջեմ Օզդեմիրի տան շուրջ հսկողություն պահպանող ոստիկանների թիվը:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել` ընդդեմ թուրք ծագում ունեցող պատգամավորների դեմ սադրանքների: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով կքննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք»,- ասել է Օզօղուզը:
Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե անհրաժեշտ է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա: «Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը