Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու կարգավորումը Եվրամիությունից պահանջում են և՛ համերաշխության դրսևորում, և՛ քննադատություն։ Այդ մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ընդգծելով խոսքի և մամուլի ազատության խախտման անթույլատրելիությունը` Տուսկը նշել է Թուրքիայի՝ որպես ԵՄ-ի գործընկերոջ, կարևորությունը միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում և երկրում ամենշաբաթյա ահաբեկչությունների ու Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ չամրապնդված սահմանների հետ կապված իրավիճակի բարդությունը, փոխանցում է РИА Новости-ն: «Այդ պատճառով մենք պարտավոր ենք Թուրքիային տրամադրել և՛ համերաշխություն, և՛ քննադատություն»,- ասել է Տուսկը:
Մեկնաբանելով առանց վիզայի ռեժիմի սահմանման վերաբերյալ հարցը` Տուսկը կրկնել է, որ բանակցությունների արդյունքը, որոնք կտևեն մինչև հոկտեմբեր, կախված է Թուրքիայի կողմից ավելի վաղ ԵՄ-ի ներկայացրած պահանջները կատարելուց, սակայն գործընթացում առաջընթաց նկատվում է:
Եվրախորհրդի նախագահը նշել է նաև, որ կարիք չկա Գերմանիան համարել միակ երկիրը, որը կանգնած է ներգաղթյալների հետ իրավիճակի հետագա վատթարացման ճանապարհին:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը