ՀՕՊ-ը «հոպլյա» չէ, կա անվտանգության հարց

Ստորագրվեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագրի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: ՌԴ-ն նախատեսում է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրեր կնքել նաև կենտրոնասիական տարածաշրջանի պետությունների հետ: Միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ ՌԴ հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չտրամադրի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ: Իսկ համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են ՀՀ Գերագույն հրամանատարին: Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն (այստեղ խոսքը վերաբերում է միայն այլ ՀՕՊ համակարգերի հետ ՀՕՊ միավորված համակարգի համակարգմանը: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են) իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը (սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը): Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ Համաձայնագրին կից հավելվածով նախատեսված «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» Կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: «Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում` Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ցանկը: Հետևաբար` հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի, որ մասն է տրամադրելու ՀՕՊ միավորված տարածքաշրջանային համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Համաձայնագրի 1-ին հոդվածով Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում, հետևաբար այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա», ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում: Ումից և ինչպես է պաշտպանելու Ռուսաստանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին ստորագրված համաձայնագիրը, չնայած ՊՆ-ի պարզաբանման, պարզ է, որ ավելացնում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում։ Համաձայնագիրն ինքնին արդեն ենթադրում է իշխանության որոշակի զիջում։ Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսում ասաց, որ դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերով, հիմա գտնվում է օրենսդիրների սեղանին և եթե հաստատվի, ուժի մեջ կմտնի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշեց, որ ՀԱՊԿ շրջանակում նպատակ կա ստեղծել այդպիսի համակարգեր, արդեն կան ռուս-բելառուսական, ռուս-ղազախական, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական։ Նա նշեց, որ հետագայում առանձին այդ համակարգերը կմիավորվեն՝ դառնալով ՀԱՊԿ ամբողջական հակաօդային պաշտպանության համակարգ: Թերևս, պայմանագրային հատվածում այնքան էլ սարսափելի ու վտանգավոր բաներ չկան։ Սակայն, խնդիրը նրանում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ պրոբլեմատիկ փուլերում ՌԴ-ն կարող է ընդդեմ Հայաստանի որոշումներ կայացնել։ Այսինքն, կրկին ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում, ու սա մտահոգիչ է, մասնավորապես ապրիլյան զարգացումներից հետո։ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին ու Արցախին, այսինքն` թիվ մեկ սպառնալիքն է, իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր: Հիմա ո՞ւմ շահն է պաշտպանելու Մոսկվան: Այստեղ շահերի կոնկրետ հակասություն կարող է առաջանալ, սա է խնդիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am