ԱՄՆ ոստիկանությանը հաջողվել է պարզել «Ձայն» նախագծի նախկին մասնակից, 22-ամյա Քրիստինա Գրիմմիին Օռլանդոյում գնդակահարած տղամարդու ինքնությունը:
BBC-ի հաղորդմամբ՝ Օռլանդոյի ոստիկանությունն իր Թվիթերի էջում գրառել է, որ սպանողը Ֆլորիդայի նահանգի Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ, 27-ամյա Քևին Ջեյմս Լոյբլն է:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մարդասպանը հատուկ այլ քաղաքից ժամանել է, որպեսզի հարձակում գործի Գրիմմիի վրա: Նա երկու լիցքավորված ատրճանակ և որսորդական դանակ է ունեցել:
Ընդ որում՝ քիչ հավանական է, որ նրանք ծանոթ են եղել:
Ոստիկանությնա տվյալներով՝ տղամարդը կրակել է երգչուհու վրա հունիսի 8-ին, համերգից հետո, երբ նա իր երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում:
Երգչուհու եղբայրը փորձել է բռնել հարձակվողին, սակայն վերջինս պայքարի ընթացքում ինքնասպան է եղել:
Երգչուհուն ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաղողվել փրկել նրա կյանքը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը