Ալթայում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր
Ալթայի Հանրապետությունում երկտեղանոց ինքնաթիռ է կործանվել, որը պատկանել է Բառնաուլի մի բնակչի: Ինքնաթիռի սեփականատերն ու նրա ուղևորը մահացել են, հայտնում է Interfax-ը: Հարուցվել է քրեական գործ А-33 ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ: Ներկայում քննչական խումբը մեկնել է օդանավի կործանման վայր, կատարվում են քննչական գործողություններ:
