Պայթյուն է որոտացել Շանհայի օդանավակայանում. կան տուժածներ
Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայանում պիրոտեխնիկայի պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ՝ գրում է lenta.ru-ն: Պիրոտեխնիկան եղել է ուղևորներից մեկի ուղեբեռում: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
