Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտնել է Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին վրացական վաշտի բացակայության պատճառները՝ ընդգծելով, որ պատրաստ է զեկույց ներկայացնել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական վաշտը չէր մեկնել Լեհաստան՝ կապված զինծառայողների շրջանում ջրծաղիկով հիվանդանալու դեպքերի հետ, հաղորդում է Sputnik լրատվական գործակալությունը:
Խիդաշելին Facebook-ի իր էջում գրել է. «Բնականաբար, ես մշտապես պատրաստ եմ ամեն տիպի զեկույց ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, սակայն միանշանակ ցանկանում եմ, որ հասարակությունն իմանա՝ ես ամբողջական տեղեկատվություն եմ տրամադրել Անվտանգության խորհրդի քարտուղարին:
Մենք չէինք կարող փոխարինել վաշտը, քանի որ գործնականում չենք ունեցել ժամանակ, որպեսզի իրականացնենք նոր անձնակազմի համար համապատասխան ընթացակարգեր: Չենք կարողացել փոխարինել նաև նրա համար, որ այդ զորավարժություններն ամեն վաշտի համար չեն:
Դրանց պետք է մասնակցեր Operation Capability Concept-ի վաշտը: Operation Capability Concept-ը հարթակ է, որում ընդգրկված են վրացական երկու վաշտեր: Նրանցից մեկն «Ալֆան» է, որն արդեն իսկ ստացել է «Արագ արձագանքման ուժի» կարգավիճակ:
Երկրորդ վաշտը «Չառլին» է, որը պետք է մեկներ Լեհաստան: Սակայն մեկնումից 24 ժամ առաջ զինծառայողների շրջանում հայտնաբերվել է ջրծաղիկ, ինչի մասին ՊՆ-ը իրազեկել է Լեհաստանի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր գործընկերներին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարգվելաշվիլին պարզաբանում է պահանջում ՊՆ-ից՝ ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին չմասնակցելու համար:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը