Լիբիական զինուժն ազատագրել են Սիրտ քաղաքը
Լիբիական զինուժը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել է Սիրտ քաղաքի նավահանգիստը. այս մասին հայտնել է RT-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Սիրտի ազատագրման օպերացիայի սկսվելու մասին հայտարարվել է մայիսի սկզբին: Չորեքշաբթի հաղորդվել էր, որ բանակը իր վերահսկողության տակ է վերցրել կարևոր դիրք ունեցող քաղաքային կամուրջը, որն ահաբեկիչներն օգտագործել են իրենց հակառակորդներին մահապատժի ենթարկելու համար:
