«Սև ամպեր»` Ալիևների գլխավերևում

Ադրբեջանում շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել. փաստում է ԵԽ հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ատելություն սերմանող խոսքի, անկախ քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ շարունակվող ճնշումների, սեռական փոքրամասնությունների դեմ հարձակումների ու բռնությունների կապակցությամբ: Օրեր առաջ հրապարակված զեկույցը փաստում է, որ չնայած վերջին հինգ տարիների ընթացքում ազգատյացության դրդապատճառներով Ադրբեջանում հանցագործություններ չեն արձանագրվել, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և զանգվածային լրատվամիջոցները շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել: «Ադրբեջանի մի ամբողջ սերունդ մեծանում է՝ լսելով այս ատելությամբ լի հռետորաբանությունը», - գրում են զեկույցի հեղինակները, նշելով, որ իրավապաշտպան ակտիվիստները, մասնավորապես՝ որ հանդես են եկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ, դատապարտվել են երկարաժամկետ բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Զեկույցը մեծ մտահոգություն է հայտնում, որ ազգատյացությունը ուղղվել է նաև թալիշների դեմ, և նշում, որ շարունակվող ազգատյացությունը կարող է հանգեցնել ռասիստական բռնությունների: Զեկույցի հեղինակները նշում են, որ 2012-ին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելը և գովաբանելը, ով Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայկական բանակի սպային սպանելու համար, նպաստում է ռասիստական հանցագործությունների համար անպատժելիության զգացողության ձևավորմանը: Եվրախորհրդի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին առաջարկում է վերջ տալ ատելություն սերմանող ելույթներին, փոխարենը նպաստել փոխըմբռնմանը և փոխադարձ վստահությանը: Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանը խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը չի ընդունել, դավանանքի ազատության օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կրոնական տարբեր փոքրամասնություններ խիստ սահմանափակումների և խտրականության են ենթարկվել՝ ներառյալ ոստիկանական ստուգումներ և ձերբակալություններ: Զեկույցը արձանագրում է աղոթատեղիների փակում, մզկիթներից դուրս աղոթքների արգելում, կրոնական գրականության գրաքննություն և խիստ պատիժներ, նաև ընդգծված է, որ Ադրբեջանում զինվորական այլընտրանքային ծառայություն չկա: Եվրախորհրդի Ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ նշելով, որ ներքոշարադրյալ երկու առաջարկությունները պետք է կյանքի կոչվեն երկու տարվա ընթացքում․ առաջին՝ պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար, երկրորդ՝ կատարել Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունը՝ ընդունել այլընտրանքային զինծառայության մասին օրենքը: HRW-ը Բեռլինին կոչ է անում ճնշում գործադրել Ալիևի վրա Պաշտոնական Բեռլինը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ պահանջելով ազատ արձակել անհիմն ձերբակալված քաղաքական ակտիվիստներին և իշխանությունների ընդդիմախոսներին: Գերմանիայի իշխանություններին ուղղված նման կոչով է հանդես եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, երկօրյա այցով Բեռլինում էր: Ադրբեջանական իշխանությունները այս տարվա մարտից ի վեր ազատ են արձակել 17 իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների, որոնք պատասխանատվության են ենթարկվել և երկարաժամկետ ազատազրկման դատապարտվել քաղաքական շարժառիթներով: Բանտերում են մնում այլ լրագրողներ ու ակտիվիստներ, ովքեր ազատազրկման են դատապարտվել տարբեր մեղադրանքներով՝ խուլիգանությունից մինչև հարկերի վճարումից խուսափում: «Գերմանացի պաշտոնյաները պետք է նախագահ Ալիևին հասկացնեն, որ երկկողմ հարաբերությունների որակը կախված է միջազգային պարտավորությունների կատարումից»,- ասվում է Human Rights Watch-ի հայտարարությունում: Ալիևի ընտանիքը 64 միլիոն դոլար է վաստակել մանաթի արժեզրկման շնորհիվ OCCRP-ի տեղեկություններով Ալիևների ընտանիքին պատկանող AtaBank-ը, PashaBank-ը, ինչպես նաև Կասպիական զարգացման բանկը (CDB) ազգային տարադրամի 2015-ին տեղի ունեցած երկու խոշոր արժեզրկումների ընթացքում տարատեսակ մեքենայություններ են իրականացրել` խախտելով ֆինանսական շուկան կարգավորող ազգային օրենսդրության մի շարք դրույթներ: «Իլհամ Ալիևի ընտանիքը 2015-ին շուրջ 64 միլիոն դոլարի շահույթ է ստացել ազգային տարադրամի` մանաթի արժեզրկման  արդյունքում», - պնդում են հետաքննող լրագրությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» (OCCRP) ներկայացուցիչները այսօր հրապարակած զեկույցում: Հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված կառույցներից մեկը` 2014-ի դեկտեմբերին ստեղծված և Ալիևների մերձավոր բիզնես գործընկեր Աշրաֆ Քամիլովին պատկանող Կասպիական զարգացմանը բանկը, օրինակ, կազմավորումից երեք օր անց 52 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին: «Գործարքի կնքումից երեք շաբաթ անց Կենտրոնական բանկն արժեզրկեց մանաթը, ինչի արդյունքում Կասպիական զարգացման բանկը միայն ամերիկյան տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման շնորհիվ կարողացավ ավելի քան 12 միլիոն դոլար վաստակել: Դեկտեմբերյան արժեզրկման արդյունքում միայն այս վարկից բանկի ստացած շահույթն է՛լ ավելի աճեց` հասնելով 24 միլիոն դոլարի», - նշում են զեկույցի հեղինակները: Մեքենայությունների մոտավորապես նույն մեխանիզմն է գործել նաև AtaBank-ի պարագայում, որպես որի հիմնական սեփականատեր նշվում է Իլհամ Ալիևի որդու` Հեյդարի անունը, իսկ նախագահի դստրերը` Լեյլան և Արզուն, բանկի բաժնետերերն են: «Մանաթի առաջին արժեզրկումից երկու օր առաջ` 2015-ի փետրվարի 19-ին, Ալիևների ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող ընկերություններից մեկը` շինանյութի արտադրությամբ զբաղվող AAL-ը, վերակառուցում է բանկից վերցված 76 միլիոն դոլարի վարկը` վճարելով այն մանաթով և նույն օրը շատ ավելի մեծ դոլարային վարկ վերցնելով», - գրում են զեկույցի հեղինակները՝ մանրամասնելով․ - «Երկու օր հետո, երբ մանաթն արժեզրկվեց, AAL ընկերությունը կարողացավ շուրջ 20 միլիոն, իսկ AtaBank-ը` 39 միլիոն դոլարի շահույթ ապահովել»: Ալիևների ֆինանսական կայսրության երրորդ անդամը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի հարազատների կողմից ստեղծված և նախագահի դստրերի կողմից վերահսկվող  PashaBank-ը, ըստ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» հրապարակած զեկույցի, կարողացել է  2015-ին իրականացված արտարժութային գործարքների շնորհիվ 28 միլիոն դոլարի շահույթ ապահովել: «Ուշագրավ է, սակայն, որ այդ գործարքների մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն բանկի հաշվետվության մեջ ընդհանրապես չկա», - գրում են զեկույցի հեղինակները: «Այս գործարքների արդյունքում որոշ հարցեր են ծագում: Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը տեղյակ է եղել մանաթի առաջիկա արժեզրկման մասին, արդյո՞ք ինքը նախագահը կամ նրա թիմակիցներից որևէ մեկը, կամ բոլորը միասին քայլեր են ձեռնարկել` պաշտպանելու իրենց պատկանող բիզնեսներն ու օգտագործելու ստեղծված ճգնաժամային կացությունը՝ շահույթ ստանալու նպատակով», - շարունակում են զեկույցի հեղինակները` հիշեցնելով, որ ի տարբերություն Ալիևների ընտանիքի, Ադրբեջանի բնակչության և գործարար աշխարհի մեծամասնության համար 2015-ը պարզապես մղձավանջային էր․ - «2015-ի երկու արժեզրկումների հետևանքով բանկային համակարգը ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնաս կրեց: Ադրբեջանական առնվազն չորս բանկեր փակվեցին, ևս երկուսը ստիպված էին միավորվել: Շարքային քաղաքացիները մանաթի արժեզրկմանը պատրաստ չէին, և շատերը կորցրեցին իրենց խնայողությունների կեսը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am