Օբաման խոստովանում է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքի Tonight Show-ի ընթացքում բլյուզի հնչյունների ներքո պատմել է երկրի նախագահի պաշտոնում իր աշխատանքի արդյունքների մասին: «Մեծ պատիվ եւ շնորհ էր վերջին ութ տարիներին որպես ձեր նախագահ ծառայելը»,- խոսքն այսպես է սկսել Օբաման՝ նշելով նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման մասին: Ըստ Gazeta-ի, Օբամայի ելույթի ընթացքում շոուն վարող Ջիմի Ֆելոնը հումորային կրկներգեր է կատարել: Երկրորդ քառատողի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել է սոցիալական ոլորտում զարգացման, ինչպես նաեւ նույնասեռական ամուսնությունների իրավունքի մասին: Համարի ավարտին Օբաման նշել է, որ «ԱՄՆ-ի լավագույն օրերը դեռ առջեւում են»:
