Ճնշե՞լ են

 
  Ազգային ժողովը սկսել է քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երկար-բարակ ներկայացնում էր օրենսգրքով սահմանված արտոնությունները։ Նախագծով անհատ ձեռնարկատերերի համար ըստ Միրումյանի՝ նվազեցվում է եկամտային հարկի չափը: «Խոսքն ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի մասին է: 24.4 և 26 տոկոս դրույքաչափերը նվազեցվում են և սահմանվում է միասնական դրույքաչափ շահութահարկի հետ միասին՝ 20 տոկոս: Շահութահարկով նախատեսվում է նաև մի շարք ազատականացումներ:
Մասնավորապես, կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ծախսերի ավելացման հետ՝ առաջարկվում է ազատականացնել մի շարք նորմավորվող ծախսեր: Խոսքը գնում կադրերի պատրաստման, վերապատրաստման, գովազդի շուկայում մարքետինգի հարցերի մասին, որոնց նպատակն է բարձր կրթական մակարդակ ունեցող աշխատակիցներ ունենալն է»։ Հարկային օրենսգրքի առանձնահատկություններից մեկն էլ ըստ բանախոսի այն է, որպեսզի միջինժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում ամրապնդվի հարկաբյուջետային քաղաքականությունը, հնարավորինս կրճատվի դեֆիցիտի մեծությունը լրացուցիչ եկամուտների ապահովման հաշվին, ինչպես նաև պետությունը հնարավորություն ունենա ավելի լայն և հանրօգուտ ծրագրեր իրականացնել կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և այլ կարևոր բնագավառներում։
Նախագիծն, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է քննարկում ու քննադատում են ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ անկախ մասնագետները, նույնիսկ ՀՀԿ-ական գործարար պատգամավորները։
Հետեւաբար,  Միրումյանին ուղղված հարցերի պակաս չզգացվեց։ ԲՀԿ-ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե տեսակետ կա, որ քանի որ Հայաստանի արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի հիսուն տոկոսի վտանգավոր շեմը, այս նախագիծը պարտադրանք է նաեւ միջազգային վարկատու կազմակերպությունների՝ մասնավորապես Համաշխարյաին բանկի կողմից, որպեսզի Հայաստանը շարունակի համարվել վարկունակ։ Վախթանգ Միրումյանը հակադարձեց, թե նախագիծն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը.«Բնականաբար ռիսկեր կհնչեն, եւ մենք պատրաստ ենք դրանք քննարկել, միգուցե մեզ կհաջողվի փարատել մտահոգությունները, որ այդ ռիսկերը չկան, իսկ եթե մենք տեսնենք, որ կան, կշարունակենք այդ քննարկումները»,-ասաց ՊԵԿ տեղակալը: Նաիրա Զհրաբյանի համար զարմանալի էր, որ եթե իսկապես հարկային օրենսգրքի այս նախագիծը բերում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ապա տնտեսվարողների մոտ մտահոգությունն ինչո՞վ է պայմանավորված:«Ինչ է մեր ձեռնարկատերերը, տնտեսվարողները մազոխի՞ստ են, որ այստեղ լուրջ ռսիկեր են տեսնում, իսկ դուք պնդում եք հակառակը»,-տարակուսեց նա: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ իրենք պատրաստ են լսել ցանկացած մտահոգություն, փորձելու նվազագույնի հասցնել եւ հնարավորության դեպքում բացառել կոռուպցիոն ռիսկերը:
 Զոհրաբյանի մյուս դիտարկմանը, Միրումյանը պատասխանեց, որ որևէ պարտադրանք, ճնշում միջազգային կազմակերպություների կողմից չկա՝ ավելի հարկեր հավաքագրելու առումով: «Ավելի հարկեր հավաքելը բխում է բոլորիս շահերից, որովհետև դա հնարավորություն է տալիս հավաքագրելու պետության համար հանրօգուտ աշխատանքներ: Միջազգային կազմակերպությունները կարող են խորհուրդ տալ, ոչ թե ճնշել: Տվյալ երկրի գործը և ներքին քաղաքականությունն է` ընդունի՞ այդ խորհուրդները, թե՞ չընդունի»,- ասաց նա: Անդրադառնալով Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե հարկային նոր օրենսգիրքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, Միրումյանը պատասխանեց, որ նոր օրենսգիրքը, ճիշտ հակառակը, միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը տարակուսեց, թե շաբաթ օրը ԱԺ նախագահությունը դեռ որոշում չուներ, որ հարկային նոր օրենսգիրքը մտնելու է քառօրյայի օրակարգ, մինչդեռ 2 կիլոգրամ կշռով 700 էջանոց փաստաթուղթը բաժանել են պատգամավորներին երեկ չէ առաջին օրը, որ չեն հասցրել անգամ կարդալ, ծանոթանալ:«Այս ծանր քառօրյայի վերջում, մենք էլ` հոգնած, դուք բերել եք այս օրենսգիրքը: Մենք ցանկանում ենք լուրջ մասնակցել այս քննարկմանը, բայց ֆիզիկապես չունենք հնարավորություն, անգամ` մեր փորձագետներն ու տնտեսագետները դեռ չեն հասցրել կարդալ: Նույնիսկ եթե սա համարես գեղարվեստական գիրք ու փորձես սուրճով ու կոնյակով կարդալ, առնվազն մի քանի օր պետք կգա, մանավանդ, որ սուրճն ու կոնյակը չեք տալիս»,- ասաց Արամ Մանուկյանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ էլեկտրոնային տարբերակով փաստաթուղթը եղել է ապրիլ ամսից: Ըստ նրա`մինչև սեպտեմբեր կա ժամանակ, որ պատգամավորները ամբողջությամբ քննարկեն հարկային նոր օրենսգիրքը և ուսումնասիրեն:Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց.«Պետք է աշխատավարձերի ձևակերպման համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծենք՝ մարդը պետք է մոտիվացիա ունենա, որպեսզի փաստացի վճարվող աշխատավարձը ձևակերպի, իսկ այս Հարկային օրենսգիրքը այդ մոտիվացիան չի ստեղծում: Առաջարկ կար, որ ընդհանուր դրույքաչափ սահմանվի՝ 20 տոկոս։ Ես որևէ դրական միտում չեմ տեսնում այս նախագծում, ասեք, խնդրում եմ, որտե՞ղ է Հարկային նոր օրենսգրքի «պլյուսը»» ։ «Գործիքակազմը, թե ինչպես ենք պայքարելու ստվերային շրջանառության դեմ այն է, որ վարձու աշխատողների շուրջ 85 տոկոսը 204 հազարի միջակայքում են, եւ երբ մենք առաջարկում ենք եկամտահարկի դրույքաչափի նվազեցում, ապա դա պետք է նպաստի մինչեւ 120-130 հազար ցույց տրված աշխատավարձի բարձրացմանը, որը կարող է հասնել շուրջ 200 հազարի»։
Քննարկումը կշարունակվի արտահերթ նիստում
Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am