Կառավարությունը ոտքը գազին է դրել

Այսօր ԱԺ-ում գործադիր մարմնի հետ հարց ու պատասխանին պոպուլիստական հայտարարությունների պակաս չզգացվեց։ Տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀԿ-ն մեկնարկել է նախընտրական մարաթոնը եւ սրընթաց առաջ է մղվում, որի <<դեմն առնելը>> գրեթե անհնար է դառնալու։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին՝ պետական ապարատում օպտիմալացման վերաբերյալ, ասաց, որ առաջիկա օրերին Կառավարությունը մտադիր է կրճատել մի քանի փոխնախարարների։ «Մենք հետեւողականորեն առաջ ենք գնալու: Արդյունքները Դուք կտեսնեք: Օրինակ՝ գյուղնախարարությունում սկսվել են կրճատումներ: Այսօր մենք կրճատել ենք փոխնախարարի եւս մեկ հաստիք էկոնոմիկայի նախարարությունում, իսկ վաղը կկրճատենք եւս 3-4-ը: Մենք պետք է անենք այնպես, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի ավելի արդյունավետ, ու գործընթացը հետեւողական լինի»,- ասաց վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ ավելի հստակեցում հաղորդեց հարցին՝ տեղեկացնելով, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, այսինքն կրճատվելու են գյուղատնտեսության փոխնախարարները։ Սերգո Կարապետյանը 5 փոխնախարար ունի: Թե այս մարդիկ տարիներ շարունակ հատկապես ինչո՞վ են զբաղվել, և որքան մեծ է եղել նրանց ներկայության արդյունավետությունը, ոչ ոք ասել չի կարող։ Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչու է հենց գյուղնախարարությունը հայտնվել թիրախում։ Իհարկե, կարելի է ենթադրել պատճառների մասին, գուցե հենց տնտեսող նախարարն է խորհուրդ տվել, որպեսզի կրճատեն իր ենթականերին, նա վերջերս խոստովանեց, որ ինքն այնքան տնտեսող է, որ նախարարության լույսերն օրը ցերեկով անջատում է, իր միջոցներով վերանորոգում է նախարարության զուգարանները եւ այլն։ Կամ ՀՀ կառավարությունը որոշել է փոխնախարարներին փոխարինել քահանաներով, չէ՞ որ վերջին տարիներին այս գերատեսչությունը իր ողջ քաղաքականությունը կառուցում է Աստծո բարեգթության վրա, որին գյուղացու  ձայնը հասցնում են հենց քահանաները։ Թե ինչ արդյունավետություն է ունենալու մի քանի հաստիքի կրճատումը, դժվար է ասել, սակայն մի բան հաստատ է, որ իրական տնտեսումները հաստիքների կրճատման տարբերակով չէ, որ պետք է արվեն։ Թերեւս նախընտրական տրամադրությունները չլարելու պատճառով է, որ կառավարությունը առժամանակ հետաձգեց ուսանողների համար զինվորական ծառայությունից տարկետումն արգելող օրենքի նախագիծը, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե այդ նախագիծը քննարկվել է կառավարությունում և հետ է ուղարկվել կրթության և գիտության նախարարություն լրամշակման համար: «Նախագիծը մեզ մոտ քննարկվել է և որոշ դիտողություններից հետո հետ է ուղարկվել լրամշակման: Նախարարությունը պարտավոր է այն լրամշակել: Ինձ արդեն տեղեկացրել են, որ լրամշակման աշխատանքներն արդեն ավարտվել են»,- նշեց Հարությունյանը: Հարությունյանը վստահեցրեց, որ առաջիկայում այդ օրենքի նախագծի շուրջ քննարկումներ կլինեն կառավարությունում և խոստացավ այդ քննարկմանը հրավիրել պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանին և Թևան Պողոսյանին, ովքեր ժամանակին նման նախագիծ հեղինակել են, որն այն ժամանակ չի ընդունվել: Կասկած չկա, որ այդ նախագիծը շրջանառության մեջ կդրվի խորհրդարանական ընտրություններից հետո, քանզի այն ռիսկեր պարունակող է։ Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am