ՀՀԿ-ն աննախադեպ պասիվ է

Խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ բուռն ելույթներ են հնչում։ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությունն անգամ քննադատվեց ԲՀԿ-ի կողմից։ Նաիրա Զոհրաբյանը ելույթում անդրադարձավ նաեւ կառավարության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարին․«Հիմա կրկին հայտարարվեց «սրբազան» պայքար կոռուպցիայի դեմ, ինչի՞չկա քաղաքական ուժերի եւ հանրության շրջանում վստահություն այդ պայքարի հանդեպ, քավ լիցի, թող մենք ամենահոռետեսները լինենք, եւ թող այդ պայքարն իրական արդյունք տա, բայց երբ ասում են երեքշաբաթյա ժամանակ ենք տալիս մոնոպոլիաների պայքարի համար, կներեք, ես իրավունք ունեմ չհավատալու»,-Զոհրաբյանն առաջարկեց դուրս գալ Բաղրամյան պողոտա եւ շարքային քաղաքացիներին հարցնել, թե ովքեր են ՀՀ-ի մոնոպոլիստները: Նա դժգոհեց նաեւ, որ կատարողականի քառօրյա քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում․«Սարսափելի ձանձրալի է, որովհետեւ հերթական անգամ քննարկումները հիշեցնում էին պրոֆտեխուսումնարանի հաշվապահական, հաշվառման դասընթացներ. տվել են այսքան, ծախսել են այսքան»։ Զոհրաբյանի խոսքով պատճառն ամենեւին էլ այն չէր, որ պատգամավորներին չի հետաքրքրել բյուջեի կատարողականի հաշվետվությունը.«Մեզ հետաքրքրում էր թե՛ բովանդակային հարցերի պատասխանները, թե՛ ոլորտի քաղաքական պատասխանատուների պատասխանները, բայց քանի որ բազմաթիվ ոլորտների առաջին դեմքեր հերթական անգամ հարկ չհամարեցին ներկայանալ բյուջեի կատարողականի քննարկմանը, մենք ստիպված էինք հաշվառման կուրսեր լսել»,-ասաց նա՝ դժգոհելով, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ չներկայացան զեկույցներով, Զոհրաբյանը նորից տեղափոխվեց հայտարարված պայքարին․«Հիմա որ ասում են պետք է կեղծ հայտարարագրերի դեմ պայքար մղենք, դա էդքան էլ չեմ հասկանում, մեր բոլոր միլիոնատեր կամ միլիարդատեր պաշտոնյաները, որքանով ուսումնասիրել եմ կենսագրությունները, ո՛չ Մանթաշովի թոռներն են եղել, ո՛չ Ռոքֆելերի պրյամոյ ժառանգներն են եղել, ո՛չ գանձ են գտել, բայց չգիտես ինչի նրանց բաջանաղները, քենիները եւ հատկապես զոքանչները միլիոնատերեր են, հիմա դա ո՞նց է կարգավորվելու, ո՞նց ենք ապացուցելու, որ անօրինական է, բերում են հայտարարագիր, այնտեղ ամեն ինչ օրինական է, իրենք էլ պատրաստ են «պապայի արեւ» երդվել, որ միլիոններն օրինական են»,-նկատեց նա:ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խոսեց վարկերի աճի մասին, որը նրա կարծիքով անընդունելի է:«Հայաստանի վրա և մեր սերունդների վրա դա լուրջ բեռ է դնում, եւ հարց է ծագում անընդհատ, թե ով է վարկեր տալու: Այս քանակի վարկերի ներգրավումը տնտեսության մեջ լրջագույն վտանգ է հետագայում Հայաստանի վարկունակության համար,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ մեկ տարվա մեջ արտաքին պարտքը աճել է 536 միլիոն դոլարով: ՕԵԿ պատգամավորը խոսեց նաեւ ներդրումների քանակի անկման մասին՝ նկատելով, որ պետք է նախապայմաններ ստեղծել ներդրումների դաշտ ձևավորելու համար, իսկ սպառման կրճատումը մտահոգիչ է, քանի որ այն աղքատության ու կամ արտգաղթի ահագնացման մասին է խոսում.«Եթե ներքին սպառումը չխթանվեց, եւ եթե արտահանումը չխթանվեց, ապա ես չեմ տեսնում տնտեսության զարգացման որոշակի ճանապարհներ»,-եզրափակեց նա: Հեղինե Բիշարյանն էլ տարակուանք հայնեց՝ ոստիկանությանը հատկացվելիք բյուջեն տարեցտարի մեծանում է, շատանում են նաեւ հանցագործությունների թիվը, ուր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում։ Ի դեպ, ՀՀԿ-ն տարօրինակ պասիվ է, մեկ պատգամավոր է գրանցվել՝ Խոսրով Հարությունյանը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, ՀՀԿ-ականները նախապես էին իրենց հարցերը սպառել: «Զեկուցողը կարողանում էր ժամանակին պատասխանել, բնականաբար, որովհետև մեզանից ոչ բոլորն էին ֆինանսիստներ, փորձում էին դրսում ինչ-որ բան գրել և դրանով պայքարել բյուջեի համար: Սա ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ ուզում եմ ասել, որ մենք պիտի քաղաքական լուծում տանք»,- ասաց Գ.Սահակյանը:Ըստ նրա` բյուջեի կատարողականի հաշվետվությունը ցույց տվեց, որ հաջողությամբ դիմագրավել են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ապահովել բավարար երաշխիքներ խնդիրները լուծելու համար. «Հավատացնում եմ, որ իշխանություններն ունեն բավական քաղաքական կամք խնդիրները լուծելու համար»: Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am