Հայաստանի ըմբիշները կմասնակցեն Սոֆիայոմ և Ստամբուլում կայանալիք մրցաշարերին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է սկսել: Ինչպես ըմբշամարտի ֆեդերացիայի կայքին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, այն կտևի մինչև հունվարի 28-ը, որտեղից էլ հավաքականի հիմնական կորիզը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու հունվարի 28-31-ը Սոֆիայում կայանալիք Դան Կոլով և Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին: Բուլղարիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Հավաքականի գլխավոր մարզչին Սոֆիայում կօգնեն Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը, իսկ Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի որպես մրցավար: Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է նաև, որ նույն ժամանակահատվածում Արսեն և Արամ Ջուլֆալակյանները Արամ Գասպարյանի գլխավորությամբ Ստամբուլում կմասնակցեն ևս մեկ շատ ուժեղ մրցաշարի: «Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվելու է Ստամբուլում: Եվ քանի որ այս մրցաշարին պատրաստվում եմ մասնակցել Արսենի հիմնական մրցակիցները, ուստի նպատակահարմար գտանք նրան ուղարկել Թուրքիա, որպեսզի և՛ ծանոթ լինի մարզադահլիճում տիրող մթնոլորտին, և զգա իր մոտակա մրցակիցների ներուժը: Արամ Ջուլֆալակյանն էլ նրան օգնելու է մարզումային գործընթացում»,- մարզչի խոսքը մեջբերում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: Իսկ ահա Սոֆիայում 59 կգ և 85 կգ քաշային կարգերում համապատասխանաբար երեք և երկու ըմբիշով մասնակցությունը հիմնականում պայմանավորված է այդ քաշային կարգերում առաջատարներին որոշելու համար: Միհրան Հարությունյանն էլ 66 կգ-ի փոխարեն կմասնակցի 71 կգ քաշային կարգում, քանի որ կարիք չկա ավելորդ անգամ քաշ գցել: Հիշեցնենք, որ հայ ըմբիշների համար այս տարվա գլխավոր ստուգատեսը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am