Թուրքիայում զինյալ Ալփարսլան Չելիքի գործով դատական առաջին նիստը կանցկացվի
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի հանդեպ դատական գործընթացը մեկնարկելու է հունիսի 27-ին: Այդ մասին հայտարարել է Չելիքի փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղը: Չելիքը մեղադրվում է ապօրինաբար զենք կրելու ու պահպանելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չելիքին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
