«Գազպրոմ»-ի և «Նավթոգազ»-ի բանակցությունները պետք է ապաքաղաքականացված լինեն. Պեսկով
Ըստ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Կրեմլը չի միջամտի ռուսական «Գազպրոմ»-ի և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև առևտրային երկխոսությանը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: «Կրեմլը չի կարող ներգրավվել առևտրային բանակցությունների մեջ: Անկասկած, բանակցությունները պետք է վարեն երկու ընկերությունները, ուստի բանակցությունները պետք է կրեն ապաքաղաքական բնույթ: Մենք միշտ էլ այդ դիրքորոշումն ենք ունեցել»,- ասել է նա:
