Գերմանիան արգելափակում է Վրաստանի համար վիզային ռեժիմը վերացնելու ԵՄ որոշումը
Գերմանիան արգելափակում է Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու գործընթացը: Գերմանիայի ներկայացուցիչը Իտալիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ նախօրեին տեղի ունեցած ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում դեմ է արտահայտվել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը: Ըստ հիմնավորման՝ Գերմանիայի հասարակությունը մտահոգ է իրենց երկրում վրացական հանցավոր խմբավորումների կողմից բնակարանների կողոպուտի բազում դեպքերից:
