Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապակայունացնել Եվրասիայի կեսը. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապակայունացնել Եվրասիայի կեսը: Մարգվելաշվիլու խոսքերով՝ Մոսկվան ունակ է իր ազդեցությունը պահպանելու նպատակով ակտիվացնել հարևան երկրներում սառեցված հակամարտություններից յուրաքանչյուրը: Այս մասին հայտնում է EUobserver պարբերականը:
