Բեռլուսկոնին կենթարկվի սրտի վիրահատության
Rusplt.ru-ն հայտնում է ,որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հաջորդ շաբաթ ենթարկվելու է սրտի վիրահատության, որի ընթացքում փոխարինելու են նրա աորտալ փականը: Նախկին վարչապետի անձնական բժիշկ Ալբերտո Զանգրիլլոն հույս է հայտնել, որ մեկ ամսում Բեռլուսկոնին լիովին ոտքի կկանգնի: Բժիշկը մանրամասնել է, որ վիրահատությունը տեղի է ունենալու Իտալիայում:
