Պան Գի Մունը պլանավորում է հանդիպել Պուտինի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 16-ին կայցելի Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում, հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պլանավորում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պետերբուրգյան տնտեսական ֆորումը 2016 թվականին տեղի կունենա հունիսի 16-18-ը:
