ՌԴ գլխավոր դատախազի որդիներին անվանափոխել են ЛСДУЗ եւ ИФЯУ9
ՌԴ պետական ռեգիստը փոփոխության է ենթարկել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդիներ Արտյոմ եւ Իգոր Չայկաների մասին տեղեկատվությունը, հայտնում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը: Մասնավորապես՝ հիմնադրամը հայտնաբերել է, որ 2016 թվականի հունիսից սկսած, դատախազի որդիներին պատկանող օբյեկտների սեփականատերերի դաշտում նշված է, թե դրանք պատկանում են ֆիզակական անձ ЛСДУЗ-ին եւ ИФЯУ9-ին: Այս հրապարակման հետ ներկայացվում են սքրին-շոթեր, որոնք ապացուցում են, որ նախկինում որպես նշված օբյեկտների սեփականատերեր են նշված եղել Արտյոմ եւ Իգոր Չայկաները. Ավելացնենք, որ Նավալնին մշտապես հանդես է գալիս Չայկայի հասցեին մեղադրանքներով՝ կապված կոռուպցիայի հետ: Դատախազը, սակայն, հերքում է դրանք՝ Նավալնուն անվանելով օտարերկրյա գործակալ: armtimes.com