Կիևի կողմից առանց վիզայի ռեժիմ սահմանելու պայմանները հաստատվել են
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն Ուկրաինայի նախգահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Կիևի կողմից ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ սահամանելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների կատարումը: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում: «Եվրախորհրդարանի նախգահը պետության ղեկավարին շնորհավորել է արդարադատության մասով սահմանադրական փոփոխություններին հավանություն տալով առթիվ, որը կարևոր հաստատում է դարձել եվրոպամետ դեմոկրատական բարեփոխումներին ուկրաինական իշխանությունների հանձնառության կուրսին»,- ասված է հաղորդագրությունում: Շուլցն ավելացրել է, որ ջանքեր կգործադրի Եվրախորհրդարանի կողմից մոտակա ժամանակներում դրական որոշում ստանալու համար:
