Սիրիայի նոր վարչապետի անունը հայտնի է
Հայտնի է դարձել Սիրիայի նոր վարչապետի անունը: Արաբական հանրապետության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները կստանձնի Ֆարիս Աշ-Շահաբին: Հաղորդում է «Sputnik» գործակալությունը: Հիշեցնենք՝ հունիսի 6-ին սիրիական խորհրդարանի նախագահ է նշանակվել Խադիա Հալֆ Աբբասը, որն երկրի պատմության մեջ դարձել է այդ պաշտոնում առաջին կինը: Այսպիսով հայտնի են Սիրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների անունները:
