Հրաձգություն դպրոցներից մեկի մոտ. կան զոհ
Boston.com-ը հայտնում է,որ նվազագույնը 1 դեռահաս է սպանվել ԱՄՆ Բոստոն քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, մի քանի մարդ ստացել է վնասվածք: «1 մարդ սպանվել է, 3-ը՝ ստացել աստիճանի վնասվածք հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ՝ օրվա երկրորդ կեսին, Դորչեսթեր շրջանի Ջերեմի Բերկ ավագ դպրոցի հարևանությամբ»,- հայտնել են Բոստոնի ոստիկանությունից: Վիրավորները նույնպես երիտասարդներ են, որոնք ստացել են կյանքին չսպառնացող վտանգներ: Ոստիկանությունը ներկայում որոնում է կասկածյալին: Հետաքննությունը շարունակվում է:
