Brent նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գները շարունակում են դրական դինամիկա ցուցաբերել։Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով՝ հասնելով 52.71 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում աճել է 0.59 տոկոսով՝ հասնելով 51.53 դոլարի։
