«ԻՊ»-ը սպառնացել է պայթեցնել եգիպտական բուրգերը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Հրապարակվել է հերթական սպառնացող տեսանյութը, որում ահաբեկիչները հայտնում են եգիպտական բուրգերը պայթեցնելու մասին: Բուրգերից բացի նրանք մտադիր են Իրաքում պայթեցնել Նաբու տաճարը՝ չխնայելով ինչպես մարդկային կյանքն, այնպես էլ համաշխարհային ժառանգությունները:
