Ալիևն ալերգիա չունի

Երեկ Բեռլինում ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շատ կառուցողական է» որակել Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում. «Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»,- ասել է նա: Ղարաբաղում հաստատված հրադադարը կայուն չէ, ստատուս քվոն էլ՝ անընդունելի, ասել է Ալիևը` կրկին խոսելով Ադրբեջանի կորցրած 20 տոկոս տարածքների, հայկական օկուպացիայի, ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի և դրանց իրագործման անհրաժեշտության մասին: Պարզվում է Բաքուն պատրաստ է ինքնավարության բարձրագույն աստիճանը տալ Ղարաբաղին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան քանիցս հայտարարել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի: Դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», ասել է Ալիևը: «Ռոյթերզի» թղթակիցը հետաքրքրվել է՝ որքանով է վստահելի Ռուսաստանը, որը լինելով միջնորդ երկիր՝ զենք է վաճառում հակամարտող կողմերին: Ալիևը հատուկ ընդգծեց՝ այս հարցը իրենց չի նյարդայնացնում ի տարբերություն Հայաստանի իշխանությունների: «Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ռազմավարական դաշնակից, Մոսկվան էլ նույն վերաբերմունքն ունի մեր հանդեպ: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, մեզ մոտ ալերգիա չի առաջացնում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը զենքի խոշոր արդյունաբերող է և կարող է վաճառել այն ցանկացած երկրի: Այդ հարցը Հայաստանում է ալերգիա առաջացնում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, մենք զենքի դիմաց ողջ գինն ենք վճարում: Ընդ որում, գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում նաև Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Բելառուսից և այլ շատ երկրներից, քանի որ արդիականացնում ենք մեր զինված ուժերը: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ համատեղ, կօգտագործի իր ողջ ներուժը՝ համոզելու հայերին ազատել տարածքները, որոնք նրանց չեն պատկանում»,-հայտարարեց Ալիևը՝ խնդրի շուրջ այս ամիս սպասվող բանակցություններից առաջ: Անդրադառնալով ապրիլյան վերջին զարգացումներին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Բաքուն կարողացել է վերականգնել վերահսկողությունը որոշ տարածքներում․ «Սա դաս է, որը, կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները չպետք է մոռանան: Մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը և հենց այդ նպատակով դադարեցրինք ապրիլյան բախումները: Մենք չենք ուզում պատերազմ, բայց մեզ խաղաղություն է պետք, մեզ պետք է վերադարձնել մեր տարածքները և կարգավորել խնդիրը»: Ալիևի տակտիկան հասկանալի է: Նա սպառնում է հայկական կողմին, թե ղարաբաղյան գոտում հրադադարը կայուն չէ, ստատուս քվոն էլ՝ անընդունելի է, այսինքն` ցանկացած պահի նա կարող է կրկին ագրեսիայի դիմել: Ի դեպ, անհեթեթն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտոնական Բաքուն չէր էլ թաքցնում, որ հարձակումն ինքն է գործել, այնուհետև, սկսեցին մեղքը հայերի վրա գցել, իսկ հիմա, կրկին անուղղակիորեն զգուշացնում են, որ եթե «չվերադարձնեն տարածքները»` կկրկնվի նույնը... Հաջորդ ուշագրավ արձանագրումն այն էր, որ Ալիևը ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսում ակնարկում է, թե ինչու է հիմա հարաբերական անդորր և որ դեպքում Ադրբեջանը կարող է նորից «զայրանալ» ու փորձել վերադարձնել «տարածքները»: Դե, իսկ Ալիևի հայտարարությունների ամենաուշագրավ կտորն, իհարկե, վերաբերվում է Ռուսաստանին... Որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, դրանում ոչ ոք չէր էլ կասկածում: ՈՒ հետաքրքրական այն է, որ Ալիևը շեշտում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների «կառուցողական» դերը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում, այլ` հենց Ռուսաստանինը: Ավելին` Ալիևը փորձում է արդարացնել Բաքվի` զինվելու քաղաքականությունը, մեղմելով Մոսկվայի բիզնեսը` Ադրբեջանի հետ: Նա մատնացույց է անում այլ երկրներին, որոնցից զենք է գնում Ադրբեջանը, կարծես, փորձ անելով կողմերին զինելու մեղքը միայն Ռուսաստանի վրա չբարդել: Բայց Ալիևը մոռանում է, որ ի տարբերություն իր մատնանշած մյուս երկրների` Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ է և պարտավոր է գործնականում, ավելի կոնկրետ նպաստել ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am