Ինչպես «քաշել» Սամվել Բաբայանին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որը՝ հունիսի 5-ին շուրջ 5 տարի Արցախում չլինելուց հետ առաջին անգամ ժամանեց Արցախ` դիմավորեցին աղ ու հացով, ծափողջյուններով, «ազգի հերոս» վանկարկումներով: Դժվար է միանշանակ պնդել, թե Ստեփանակերտի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ ինքնաբո՞ւխ էին եկել, թե՞ որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո: Բայց սա էլ այնքան կարևոր չէ, քան այն փաստը, թե ինչպես Սամվել Բաբայանի վերադարձը մի քանի օրում դարձավ մի սովորական իրադարձություն: Նրա վերադարձը, սկզբից, կարծես խոստումնալից էր թվում: Նա նախ հարցազրույց տվեց «7 օր» լրատվավերլուծական կայքին, որում հայտնեց, որ մի քանի օրից կգնա Ղարաբաղ, «քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է...»: Այնուհետև, մի քանի օր անց, նա հարցազրույց տվեց «Սիվիլնեթ»-ին, բավական կոշտ քննադատություն հնչեցրեց Հայաստանի ղեկավարությանը` ապրիլյան քառօրյա պատերազմում թույլ տված սխալների համար: Նրա քննադատությունում կան ռացիոնալ հատիկներ, և Հայաստանի և Արցախի իշխանությունները պարտավոր են անկեղծ լինել Սամվել Բաբայանի բարձրացրած հարցերի, մտահոգությունների առիթով ավելի կոնկրետ պարզաբանումներ տալ, և առհասարակ, ապագայի համար` մշակեն նոր ռազմավարություն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով: Սամվել Բաբայանն ասել էր, թե իրավիճակի սթափ վերլուծություն չի կատարվում, պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում. «Բարձր ոգով հրթիռ կամ արկ չես բռնի»: Դա իսկապես ճիշտ է: Չի կարելի հայրենասիրական «ճոռոմ» խոսքերով արդարացնել այն, ինչ տեղի ունեցել ապրիլին: Պետք է անկեղծ լինենք ու հարցնենք` հնարավոր չէ՞ր ավելի պատրաստված լինելու դեպքում ավելի քիչ զոհեր ունենայինք... Բայց, կարծես, լրջորեն ամեն ինչ վերլուծելու մտադրություն իշխանությունները չունեն, ու թե ինչի՞ վրա են հույսները դրել, պարզ չի: Նրա, ո՞ր գերտերությունները «մինչև ատամները» զինված և զինվող Ալիևին թույլ չեն տա ևս մեկ անգամ հարձակվե՞լ... Ո՞վ կարող է նման երաշխիք տալ... Ոչ ոք: Հետևաբար` «մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք» հայտարարությունները լոկ խոսքեր չպետք է լինեն: Գործնականում ևս պետք է ցույց տալ, թե ինչի ենք անում, որպեսզի մեր հույսը մեզ վրա դնենք... «Ադրբեջանը ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол»՝ իսրայելական: Չորս դիվիզիոն ա առել: Ու կարամ տեղերն էլ ասեմ՝ որտեղա տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում: Հիմի՝ ե՞ս եմ հնացած, թե՞ իրանք», - ասում է Բաբայանը: Այս առիթով ՀՀ պատկան մարմիններից առայժմ արձագանք չկա, մինչդեռ պետք է լինի, ունե՞ն նրանք նման տեղեկություն, թե՞ ոչ: Գանք, սակայն Սամվել Բաբայանի վերադարձի թեմային: Նա Ստեփանակերտում հանդես եկավ ելույթով՝ դիմելով ղարաբաղցիներին: «Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունը լինի բարձր, ապահովված: Ինչ վերաբերում է իշխանություններին կամ ինչ-որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսկերքը ուղիղ ընդունել, ոչ թե ենթատեքստ գտնել, փորձել ձևակերպումներ տալ, որ՝ իմ գալը քաղաքական ինչ-որ խնդիրներ է լուծում: Ես քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ»: Նա հավելեց, որ իր գործողություններին քաղաքական աստառ տվողները պարզապես փորձում են իրեն վարկաբեկել՝ «իրենց շարքերին դասել». «Եթե ես իրանց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց: Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու: Բայց միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ հոր բողչան չի՝ ինչ ուզեն, էն էլ անեն»: Ակնհայտ է, որ թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում Սամվել Բաբայանը ՀՀ-ի և ԼՂ-ի իշխանությունների հետ հանդիպելու ցանկություն ուներ, նա ակնկալում էր, որ իրեն կհրավիրեն, կլսեն... Այժմ, նա արդեն ստիպված հայտարարում է, թե չէ ո՛չ ԼՂ նախագահի, ո՛չ էլ Պաշտպանության բանակի հրամանատարության հետ, թե՛ ՀՀ իշխանությունների հետ հանդիպելու ցանկություն չունի: Չունի, որովհետև հասկացել է, որ իրեն չեն ցանկանում հանդիպել: Ինչու՞... Ղարաբաղի ժողովո՞ւրդն էր Ս.Բաբայանի հույսը: Այն, որ կիրակի օրը նրան Ստեփանակերտում տուն ճանապարհելուց հետո Հայկ Խանումյանի օգնությամբ կհաջողվեր Բակո Սահակյանից պահանջել, որպեսզի Ս.Բաբայանին ԼՂ ՊԲ-ի նախարար նշանակե՞ն: Մի՞թե միամտություն չէր նման ծրագիր գծելը, և նույնիսկ հարց է ծագում, նման ծրագիր նախագծողները մտածե՞լ էին հետևանքների մասին, թե՞ Ս.Բաբայանին «արջի ծառայություն» մատուցելու ցանկությամբ` նրան ավելի ծանր վիճակի մեջ գցեցին: Ի դեպ, ուշագրավ էր, որ «Սիվիլնեթ»-ին տված բավական կոշտ հայտարարությունից հետո անմիջապես խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը, որը զարմանալիորեն ավելի մեղմ էր, կարծես, նպատակ ուներ ցույց տալ, որ նա կապ չունի Սամվել Բաբայանի դաժան քննադատության հետ: Հիմա նույնիսկ Սամվել Բաբայանն է հայտարարում, թե` «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել…», երբ պահանջել է ժողովրդին գնալ ու Բակո Սահակյանից պահանջել, որպեսզի նա իրեն ԼՂ ՊԲ-ի նախարար նշանակի: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Բաբայանն էլ գիտակցեց, որ իրեն «օգնելու» փոխարեն` «քաշեցին»: «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ», ասում է նա: Հետևաբար, ո՞րն էր Սամվել Բաբայանի վերադարձի նպատակը, երբ նա սկզբից նշում էր, թե ժողովուրդը պետք է որոշի, իսկ այժմ ասում է` «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել»: Եթե Սամվել Բաբայանի նպատակն էր օգնել ՀՀ իշխանություններին իր ռազմական գիտելիքներով ու խորհուրդներով, ապա նա դա կարող է անել առանց հարցազրույցների, պարզապես` հանդիպում խնդրելով Սերժ Սարգսյանի հետ: Վստահաբար, նման հանդիպում կարող էր կայանալ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ համառ տեղեկություններ են շրջանառվում, որ հենց Սերժ Սարգսյանն է մարել Սամվել Բաբայանի պարտքերն ու կարծես, դրանով նպաստել նրա վերադարձին: Հետևաբար, Սերժ Սարգսյանը գուցե այնքան էլ դեմ չլիներ հանդիպել, զրուցել Ս.Բաբայանի հետ: Ի՞նչն է խանգարել նման զարգացումներին... Կամ ավելի ճիշտ` ո՞վ է խանգարել նման սցենարին: Ռոբերտ Քոչարյա՞նը, որը նույնպես Սամվել Բաբայանին «կրակը գցելով», ստիպված եղավ հնարավորինս մեղմ հարցազրույցով իրենից փոքր-ինչ հեռացնել Ս.Բաբայանին... Կարծես, արդեն, ակնհայտ է, որ Սամվել Բաբայանն իր վերադարձով անհաջող մի «սցենարի» զոհ դարձավ: Այսպիսի բուռն մեկնարկն ու նման շռնդալից տապալումը իսկապես անցանկալի էր... Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am