Լավրովն ու ալ-Մալիկին քննարկել են
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին հանդիպել են և քննարկել Պաղեստինի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հաստատման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Հեռանկարային ուղղությունների շարքում այսօր մենք քննարկել ենք նաև Պաղեստինի և ԵԱՏՄ-ի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունը»,- ասել է Լավրովը բանակցությունների արդյունքներով։
