Հայտնի է դարձել
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները՝ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքը և ռումինացի Սեզար Պրեդան, հունիսի 15-ին կժամանեն Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը: Զեկուցողների այցի հիմնական նպատակն է հետևել հունիսի 18-ին Աղդաշի ընտրական թիվ 90 շրջանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Ավստրիացի խորհրդարանական Շեննաքը ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 9-ին:
