Էրդողանը ցանկանում է ցմահ անձեռնմխելիություն ապահովել. Քըլըչդարօղլու
Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN Türk-ի եթերում դատապարտել է կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու նախագահ Ռեջեփ Էրդողանի ձգտումը: «Նրա դարդը ոչ թե նախագահական համակարգն է, այլ իր և ընտանիքի համար ցմահ անձեռնմխելիություն ապահովելը: Այդպիսով նա երբևէ չի կանգնի դատարանի առջև»,- ասել է Քըլըչդարօղլուն: Ավելի վաղ Էրդողանը և հավաստիացրել էր, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը «անհրաժեշտություն է» և «բխում» է ոչ թե իր անձնական, այլ Թուրքիայի ժողովրդի շահերից:
