Սպասվում է խոստումնալից ապագա
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ռամադանի առաջին օրվա կապակցությամբ կազմակերպված իֆթարի ժամանակ հայտարարել է, որ Իրանին սպասվում է խոստումնալից ապագա: Ռուհանին ընդգծել է, որ Իրանի կառավարությունը անում է հնարավոր ամեն ինչ՝ անօթևաններին ու որբերին աջակցելու համար: Նրա խոսքով՝ իսլամի սկզբունքներին համապատասխան ողջ մարդկությունը և մասնավորապես մուսուլմանական երկրները մեկ մեծ ընտանիք են և պետք է օգնել այդ ընտանիքի կարիքավոր անդամներին: Իրանի նախագահը նաև բարձր է գնահատել Իրանում որբ երեխաներին ցուցաբերված աջակցությունը:
