Թուրքիան կմասնակցի «Անակոնդա-2016» զորավարժություններին
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկիրը մասնակցելու է Լեհաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին: Զորավարժություններում ներգրավված են 3000 միավոր ռազմական տեխնիկա, 105 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 12 նավ: «Անակոնդա» զորավարժությունները 2006 թվականից անցկացվում են տարեկան երկու անգամ: Դրանց նպատակը հիբրիդային սպառնալիքի պայմաններում պաշտպանական համատեղ գործողությունների, մանևրերի մշակումն է: Լեհաստանի ՊՆ-ը հայտնել է, որ զորավարժությունները կրելու են պաշտպանական բնույթ:
