Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են

Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ «Ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», նման կցկտուր տեղեկություններ է հայտնում դեպքի մասին պատմող Ոստիկանության հաղորդագրությունը։ Իրականում պարզվում է, որ այս հանցագործությունն էլ բացառություն չէ, դրան առնչվում են բարձրաստիճան պաշտոնյայի մերձավորներ։ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղիով, երբ նկատել է «պրոտիվ» երթեւեկող ավտոմեքենա։ Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ եւ ֆիզիկապես պատրաստված անձնավորություն էր, փորձել է քաղաքավարի նախատել օրինազանց երիտասարդ վարորդին, նա նկատողություն է արել սխալ վարելու համար։ Վարորդը ընկերների հետ է եղել , ծանր է տարել դիտողությունն ու իջնելով ավտոմեքենայից հայհոյանքներ է տեղացրել։ Ապա մեքենայից դուրս է հրավիրել Խաչատրյանին։ Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որն ավտոմեքենայում է եղել։ Դուրս գալով նա հարվածել է հայհոյողին, ապա վրա են տվել վարորդի երիտասարդ ընկերները, սակայն ֆիզիկապես պատրաստված Խաչատրյանը կարողացել է միայնակ բոլորի հախից գալ, ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ երիտասարդ մի աղջիկ։ Տեսնելով, որ ընկերները խմբով չեն կարողանում միայնակ Խաչատրյանի վրա, զանգել ու օգնության է կանչել։
Մեր տեղեկություններով արագ դեպքի վայր են հասել մի խումբ ամրակազմ երիտասարդներ, որոնց ինքնությունը փորձ է արվում թաքցնել: Նրանք հարձակվել ու դաժանաբար ծեծել են Խաչատրյանին,երկաթյա ձողերով, Խաչատրյանը գետին է տապալվել երկաթյա գնդից ստացված հարվածից։ Մայրն է իջել ավտոմեքենայից, ճչացել, որ որդուն սպանում են, բայց դաժան ոճրագործները սպանել են Խաչատրյանին մոր աչքի առաջ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։ Մարմնի վրա ծանր վնասվածքներ կան։ Այս դեպքով մեկ ձերբակալված կա, մի քանի որոնվողներ, որոնք՝ եթե առաջիկայում չհայտնաբերվեն, ապա հետախուզում կհայտարարվի։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված Քր.օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։ Մեր տեղեկություններով, գործով անցնում են 4 հոգի, սակայն իրականում միջադեպի մասնակիցներն ավելի են եղել։ Լեզվաբանի ամուսինը մահացել է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետեւանքով։ Նա Արտաշատում զբաղվում էր հողագործությամբ, բանջարեղեն էր աճեցնում, հարգված անձնավորություն էր։
Անի Սահակյան

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am