Չբացահայտված պլան, վտանգավոր իրավիճակ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի ինտրիգը ամեն օր խորանում է. որեւէ մեկը չունի այն հարցերի պատասխանները՝ ինչու է եկել Սամվել Բաբայանը, ինչ առաքելություն է նա ստանձնելու, ով է վերադարձի երաշխիքներն ապահովել՝ մարելով Բաբայանի պարտքերը, որոնց պատճառով նա հեռացել էր երկրից, եւ վերջապես ում <<մարդն>> է նա՝ ՀՀ երկրոդ, թե առաջին նախագահի: Հունիսի 5-ին Ստեփանակերտում Բաբայանի համախոհները դիմավորել են նրան, նրանք նաև հանդես էին եկել նրան պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ պահանջով, հավաքով, որ տեղի էր ունեցել Ստեփանակերտի կենտրոնում: Բաբայանին դիմավորելու, տեսնելու էին գնացել հազարավոր ղարաբաղցիներ: Դրանից հետո տեղի է ունեցել բռնություն Արցախի պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի նկատմամբ, ով ստանձնել էր Բաբայանի` Ղարաբաղ այցը կազմակերպելու եւ մարդկանց նախապատրաստելու պարտականությունը: Հիշեցնենք, որ 2015-ի ԼՂՀ խորհրդարանի ընտրություններին հենց Հայկ Խանումյանն էր, որ հայտարարեց Բաբայանի՝ ընդդիմությանը, մասնավորապես, իրենց կուսակցությանն աջակցելու մասին: Խանումյանին ծեծի են ենթարկել Ազգային ժողովից դուրս գալիս: 8 հոգի քաղաքացիական հագուստով հարձակվել են ու սկսել դաժան ծեծի ենթարկել: Պատգամավորին մեքենայով տեղափոխել են անհայտ վայր, որտեղից շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց: <<Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են տվել, թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»,-իր ֆեյսբուքյան էջում հիվանդանոցից գրել էր Հայկ Խանումյանը: Այն որ, ԼՂՀ պատգամավորի ծեծի փաստը մեծ ստվեր կգցի Արցախի հեղինակության վրա եւ ցանկացած դեպքում բռնությունը դատապարտելի է, երկու կարծիք լինել չի կարող, հատկապես նման պահերին միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ծառայությունները մատուցեն  մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, սակայն մյուս կողմից՝ անհասկանալի է Հայկ Խանումյանի ինքնագործունեությունը: Ծեծից քիչ չանցած Բաբայանը լրատվամիջոցներին իր Պաշտպանության նախարար նշանակելու կոչերին անդրադառնալով ասել էր, թե Հայկ Խանումյանը <<ղալլաթ>> է արել, թե նման կոչ է կազմակերպել, որ իրեն որեւէ պաշտոն պետք չի, ինքն եկել է իր ժողովրդի կողքին լինելու համար: Մինչդեռ ակնհայտ է, որ Բաբայանը ցանկացել է այս հայտարարությամբ ընդամենը  ամրապնդել կուռքի այն կերպարը, որը ժողովրդի մոտ կարողացել է կերտել իր մի քանի հարցազրույցներում զգայուն թեմաների վերաբերյալ ամբոխահաճո շեշտադրումների շնորհիվ: Ստացվում է, որ Հայկ Խանումյանը լինելով Արցախի պատգամավոր չի գիտակցում պահի վտանգավորությունը եւ ներքին խժդժություններ հրահրող կոչեր է հղում: Բացի դրանից հարցեր են առաջ գալիս՝ եթե Սամվել Բաբայանն իսկապես ցանկանում էր  Ղարաբաղ գնալ  առանց որեւէ թաքնված նպատակ հետապնդելով, առանց որեւէ ամբիցիայի ուզում էր լինել իր ժողովրդի կողքին, ո՞րն է հանդիսավոր մեկնելու, դիմավորելու իմաստը: Թող գնա, ինչպես մյուս բոլոր ղարաբաղցիները: Մի՞թե ինչ-որ մեկը Սամվել Բաբայանին արգելել է Ղարաբաղ գալ: Ստացվում է, որ Հայկ Խանումյանը գործել է Սամվել Բաբայանի կամքի դեմ՝ նրա համար պաշտպանության նախարարի պաշտոն պահանջելով: Կամ էլ Սամվել Բաբայանից կուռք կերտելով՝ բոլորովին այլ նպատակ են հետապնդում, իսկ թե ովքեր  ու ինչ նպատակ, պարզ կդառնա առաջիկայում: Անի Սահակյան  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am