Ինչն է զսպել Մանվել Գրիգորյանին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկը բուռն դարձրեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,։ Նիստը սկսելուն պես նա ԱԺ նախագահությանը հարց ուղղեց՝ինչո՞ւ է հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստին մասնակցողների ցանկից ինքը դուրս մնացել: «Մեկը ես պլանավորել էի երկրիս շահը հնարավորինս ներկայացնել»,- ասաց Ուրիխանյանը: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ հրավիրվել է 13 հոգի, բայց խումբը 27 հոգի է: «Նույն պատճառով, ինչ մնացած 14 հոգին, այնպես էլ՝ դուք: Գնացել են այն մարդիկ, ովքեր նախապատրաստվել են, շատ լավ հայտարարություններ են այնտեղ արել: Երբ գիտեք, որ խմբերը գնում են, դուք անձամբ դիմեք, որ ուզում եք գնաք: Ովքեր դիմել են, նրանք էլ գնացել են: Այս անգամ որևէ մեկը չի դիմել»,- ասաց Գալուստ Սահակյանը:Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ օգտվելով առիթից՝ պաշտոնապես հայտարարում է՝ բոլոր ձևաչափերի պատվիրակություններից դուրս է գալիս, քանի որ կիրառվում է հստակ խտրականություն:ԱԺ նախագահն ասաց, որ իրենց բյուջեն այնքան մեծ չէ, որ բոլորին կարողանան ուղարկել գործուղման: «Խորհուրդ չեմ տա հրաժարվեք պատվիրակություններից, կարծում եմ՝ մի քիչ պետք է սփոփիչ նայեք իրավիճակին: Առաջիկայում, եթե որևէ բան լինի, կանխավ դիմեք, ես կարծում եմ, որ կգնաք»,- ասաց ԱԺ նախագահը: Մինչ Ուրիխանյանը փորձում էր իր իրավունքները պաշտպանել՝ ակնարկելով, որ գործուղումներից դուրս է մնում, քանի որ ԲՀԿ-ում են նման որոշում կայացրել, միջանցքում նորաթուխ դեսպան Մանվել Բադեյանն էլ պաշտպանում էր Հայաստանի թիվ մեկ մոնոպոլիստին՝ Սամվել Ալեքսանյանին։ Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակված Մանվել Բադեյանը Ազգային ժողովում վստահեցրեց, որ շաքարավազի ներկրումը պետք է լինի հենց մենաշնորհ. «Որովհետեւ Ալեքսանյանը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող պարկերով բերել»: Ըստ Մանվել Բադեյանի՝ այլ հարց է, որ պետությունը պետք է այնպես անի, որպեսզի այդ բիզնեսը ավելի շահութաբեր չլինի, ինքը պետք է սահմանափակում ներդնի՝ ինչպես դա առաջարկում է Արծվիկ Մինասյանը:Իսկ Արծվիկ Մինասյանն առաջարկում էր դիտարկել մենաշնորհներն օրենքով սահմանելու հարցը։ Ինքը՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու համար դարձյալ 500 եվրո պահանջեց, նա գրեթե վազում էր միջանցով, որպեսզի իրեն րոպե առաջ շուտ գցի ՀՀԿ խմբակցություն՝ պրծնելով լրագրողների ճիրաններից։ Հարցերին, թե արդյոք շաքարավազի ոլորտի մենաշնորհն օրենքո՞վ է տրվելու իրեն, դա ինչի՞ կհանգեցնի, նա խուսափեց պատասխանել: «500 եվրո տվեք, բոլորիդ հարցերին կպատասխանեմ, 500 եվրո»,- ԱԺ միջանցքներում կրկնում էր Ալեքսանյանը: Պասիվ էին նաեւ գեներալիտետը, Շմայսը լռության ուխտ էր արել ու ոչ մի կերպ չպատասխանեց Սամվել Բաբայանի եւ իր հարաբերությունների մասին հարցերին։ Իսկ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն աննախադեպ զուսպ էր։ Լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սամվել Բաբայանի՝ ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին հայտարարություններին: “Իրա ուզելով չի, էտի նշանակովի պաշտոն ա, պտի նշանակող ըլնի, որ ինքն էլ ուզենա: Ընչի, պաշտոններն ուզելով ու հավաքներով են նշանակո՞ւմ”,- ասաց Մանվել Գրիգորյանը, մինչդեռ անցած շաբաթ նա Սամվել Բաբայանի մասին նետում էր, թե չի ճանաչում նման մարդու։ Գրիգորյանն ասաց նաեւ, ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարարը լավ է աշխատում: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am